Քիչ է ասել, որ տեսողությունը մարդու կարևոր զգայարաններից է: Տեսողության շնորհիվ մարդը շրջակա միջավայրից ստանում է տեղեկության 80%-ը:
Ցավոք, մեր օրերում աչքի հիվանդությունները նկատելիորեն մեծ տարածում են գտել: Դրան նպաստում են բազմաթիվ գործոններ: Տեսողության վրա առավել բացասական ազդեցություն է գործում համակարգիչների համատարած կիրառումը: Այդուհանդերձ, մենք չենք կարող հետ մնալ կյանքի ժամանակակից ռիթմից, իսկ որպեսզի պահպանենք տեսողությունը` անհրաժեշտ է հոգ տանել աչքերի մասին: Խորհուրդ է տրվում կանխարգելիչ նպատակներով ժամանակ առ ժամանակ այցելել ակնաբանին, անհրաժեշտության դեպքում հետազոտվել և բուժվել: «ՍԱՆՈՒՍ ՎԻՏԱ» բժշկական կենտրոնն առաջարկում է օգտվել որակյալ ակնաբուժական ծառայություններից, որտեղ ձեզ կընդունի փորձառու բժիշկ-ակնաբանը:
Մեր կենտրոնում կատարվում են ակնաբանի խորհրդատվություն, ակնահատակի հետազոտություն, աչքի տարբեր բորբոքային և վարակիչ հիվանդությունների (կոնյուկտիվիտ, կերատիտ, բլեֆարիտ, դեմոդեկոզ և այլն) բուժում: Ինչպես նաև կատարվում են աչքի բորբոքային հիվանդությունների լաբորատոր ախտորոշում` սովորական հերպեսի վարակի, ցիտոմեգալովարակի, դեմոդեքսի, միկոպլազմայի և սնկերի առկայության հետազոտություն:
Խորհուրդ է տրվում˴ աչքերում ցավի, քորի, այրոցի, արագ հոգնածության, արցունքոտության, կարմրության առկայության դեպքում անպայման այցելեք բժիշկ ակնաբանի:
Գրանցվելու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով՝ +(374) 10 32-01-01 կամ գրանցվեք կայքի միջոցով՝ առցանց հայտ ուղարկելով:
Հասցե՝ ք. Երևան, Կիևյան 16
Խորհրդատվություն բուժման նշանակումով | 10000 |
Ակնահատակի հետազոտություն | 5000 |
Ակնահատակի ճնշման չափում | 3000 |
Խորհրդատվություն + ակնահատակ | 10000 |
Խորհրդատվություն + ճնշման չափում | 8000 |
Խորհրդատվություն + ակնահատակ + ճնշման չափում | 12000 |
Օտար մարմնի հեռացում | 5000 |
Կրկնակի այց | 5000 |
Սկիասկոպիա | 3000 |
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 9:00-18:00 շաբաթ՝ 9:00-14:00 |