Գինեկոլոգիան բժշկության այն ոլորտն է, որը զբաղվում է կանանց վերարտադրողական համակարգի հիվանդությունների ուսումնասիրմամբ, ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ: Հաճախ կանայք գինեկոլոգին են դիմում այն ժամանակ, երբ կանացի օրգաններում ի հայտ են գալիս ցավային և տհաճ զգացողություններ: Մինչդեռ կանացի ամենավտանգավոր հիվանդությունները հաճախակի կարող են ընթանալ առանց էական ախտանիշների: Այսօր առավել շատ հանդիպող թաքնված ինֆեկցիաներ, իչպիսիք են˴ քլամիդիոզը, միկոպլազմոզը, ուրեոպլազմոզը, հերպեսը, ցիտոմեգալովիրուսը, տոկսոպլազմոզը և այլն, առաջ են բերում բազմաթիվ բարդություններ, որոնցից մեկն էլ անպտղությունն է: Ուստի ցանկալի է դրանց կանխարգելման, կանացի առողջությունը պահպանելու և մայրանալու բերկրանքը վայելելու համար պարբերաբար հետազոտվել:
«ՍԱՆՈՒՍ ՎԻՏԱ» բժշկական կենտրոնի փորձառու գինեկոլոգը կօգնի Ձեզ կանացի ամենատարբեր հիվանդությունների հայտնաբերման և արդյունավետ բուժման հարցում, կանցկացվի որակյալ ախտորոշում, գինեկոլոգիական զննում: Անհրաժեշտության դեպքում կնշանակվեն հետազոտություններ˴ լաբորատոր կամ ուլտրաձայնային: Մեր հմուտ և փորձառու բժիշկներն ամեն օր պատրաստ են ընդունել տարբեր ախտանիշներով և կանացի վերարտադրողական համակարգի հիվանդություններով այցելուների` սկսած սեռահասունացման տարիքի իգական սեռի ներկայացուցիչներից:
. Խորհրդատվություն
. Հորմոնային խանգարումների բուժում
. Տարբեր էթիոլոգիաների կոլպիտների, ցերվիցիտների, էնդոմետրիոզի բուժում
. Ներարգանդային սպիրալի տեղադրում և հեռացում
. Մենստրուալ ցիկլի խանգարման բուժում
. Անպտղության բուժում
. Կանացի սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների համալիր բուժում
. Արգանդի վզիկի ֆոնային հիվանդությունների դեղորայքային բուժում
. Վիրուսների բուժում (CMV, Herp simplex, PMV)
. Խորհրդատվություն և հակաբեղմնավորիչների անհատական ընտրություն
ՀԻՇԵՔ, ՈՐ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ, ՔԱՆ ԲՈՒԺԵԼ ԱՅՆ:
Գրանցվելու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով՝ +(374) 10 32-01-01 կամ գրանցվեք կայքի միջոցով՝ առցանց հայտ ուղարկելով:
Հասցե՝ ք. Երևան, Կիևյան 16
Խորհրդատվություն, զննում | 10000 |
Կրկնակի այց (1 ամսվա ընթացքում) | 5000 |
Խորհրդատվություն առանց զննման | 5000 |
Ոչ սպեցիֆիկ բորբոքումների բուժում | 10000 |
Սպեցիֆիկ ինֆեկցիաների բուժում | 25000 |
Տարբեր էթիոլոգիաների կոլպիտների, ցերվիցիտների տեղային բուժում (5-6 օր) | 20000 |
Ներարգանդային սպիրալի տեղադրում | 30000 |
Ներարգանդային սպիրալի հեռացում | 10000 |
Ներարգանդային բարդացած սպիրալի հեռացում | 40000 |
Անպտղության բուժում | 80000 |
Դաշտանային ցիկլի խանգարումների բուժում | 50000 |
Կանացի սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների համալիր բուժում | 60000 |
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 9:00-18:00 շաբաթ՝ 9:00-14:00 |