SanusVita

Ատամնաբուժական կաբինետ

Առողջ ատամներն ողջ օրգանիզմի առողջության գրավականն են: Oրգանիզմի առողջությունը պահպանելու կարևոր նախապայմաններից է ատամների պարբերաբար խնամքը, ատամների և լնդերի բոլոր հնարավոր հիվանդությունների կանխարգելումը: 

«ՍԱՆՈՒՍ ՎԻՏԱ» բժշկական կենտրոնում դուք կարող եք օգտվել փորձառու, բարձր որակավորում ունեցող մասնագետի ծառայություններից:

Ատամնաբուժական միջամտություններից առաջ անհրաժեշտության դեպքում կատարվում է ռենտգեն հետազոտություն˴ նոր սերնդի թվային ռենտգեն սարքավորմամբ: Վերջինիս կիրառման ժամանակ ճառագայթման չափաքանակը նվազագույն է, որը անվնաս է առողջության համար:

Ատամնաբույժի կաբինետում տեղադրված ստոմատոլոգիական համասարքին հարմարեցված հատուկ տեսախցիկի օգնությամբ մոնիտորի վրա առավել տեսանելի են դառնում բերանի խոռոչում առկա խնդիրները: Մոնիտորի վրա այցելուն կարող է ցանակացած պահի հետևել բժշկի գործողությունների ընթացքին, տալ իր հավանությունը կամ միջամտել սեփական առաջարկներով: 

Նախքան ատամնաբուժական բուն գործողությանն անցնելը˴ կատարվում է բերանի խոռոչի սանացիա` մանրէազերծում, որպեսզի բացառվի օտար մարմինների և վարակների ներթափանցումը հիվանդ օջախ:

Այսօր ատամների ցավոտ հեռացումն ու բուժումն անցյալում են մնացել: Կենտրոնում ստոմատոլոգիական բոլոր գործողությունները իրականացվում են առանց ցավի և հնարավորինս առանց հետագա բարդությունների: 

Առաջարկվում են ատամնաբուժական հետևյալ ծառայությունները` 

• Ատամնաբույժի անվճար խորհրդատվություն

• Թերապևտիկ ատամնաբուժություն 

• Ատամների վերականգնում

• Օրթոպեդիկ ատամնաբուժություն

• Վիրաբուժական ատամնաբուժություն

• Ռենտգեն ախտորոշում

Գրանցվելու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով՝ +(374) 10 32-01-01 կամ գրանցվեք կայքի միջոցով՝ առցանց հայտ ուղարկելով:

Հասցե՝ ք. Երևան, Կիևյան 16

ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ
Ստոմատոլոգիական խորհրդատվություն 3000

ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ

Կարիեսի բուժում լուսակարծրացող լիցքանյութով (Germani) 12000
Կարիեսի բուժում լուսակարծրացող լիցքանյութով (USA) 15000
Ատամնաքարերի հեռացում և ատամների փայլեցում 10000
Ատամնաքար. հեռացում և ատամների փայլեցում (Air flow) 15000
Մեկ արմատախաղովակի լիցքավորում գուդապերչյա գամիկով 4000
Ապակեթելային գամիկի տեղադրում 8000
Ատամների սպիտակեցում քիմիական եղանակով 80000
Պարօդոնտի հիվանդությունների բուժում 25000
Ֆրոնտալ ատամների էսթետիկ վերականգնում 20000
Պերիոդոնտիտի բուժում (մեկ արմատախողովակը) 5000
Թերի արմատախողովակի քանդում(մեկ արմատախողովակը) 4000
Անզգայացում 2000

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ

Ատամի պարզ հեռացում 5000
Ատամի բարդ հեռացում 8000
Իմաստության ատամի հեռացում 15000
Պերիկորոնարիտ, ալվեոլիտ 8000
Պերիօստիտ 10000

ՕՐԹՈՊԵԴԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ

Ձուլածո գամիկ 10000
Ժամանակավոր պսակ 5000
Ամբողջաձուլ պսակ 20000
Մետաղ-կեռամիկական պսակ (Japan) 30000
Մետաղ-կեռամիկական պսակ (Germany) 35000
Մետաղ-կեռամիկական պսակ (USA) 40000
Ամբողջական ցիռկոնե պսակ 60000
Ցիռկոնե հենքով կեռամիկական պսակ 80000
Կեռամիկական վինիռ 80000
Թիթեղային շարժական պռոթեզ 60000
Թիթեղային շարժական պռոթեզ աթաչմենով (մեկ աթաչմենը) 30000
Բյուգելային շարժական պռոթեզ 140000
Բյուգելային շարժական պռոթեզ աթաչմենով 170000
Թիթեղային պռոթեզի հենքավորում 20000
Շապիկի վերացեմենտավորում 3000

ԱՏԱՄՆԵՐԻ ՌԵՆՏԳԵՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Ատամի ռենտգեն Հետազոտություն (առաջնային) 1500
Ատամի ռենտգեն հետազոտություն (կրկնակի) 800

ՀԵԼԻԿՈԲԱԿՏԵՐԻ ՇՆՉԱՌԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Հելիկ-թեսթ (Helicobacter pylori)` շնչառ. դիագնոստ. 7000

Տարեկան կանխարգելիչ բուժ զննում

Տարեկան կանխարգելիչ բուժ զննում 40000

Վերջին նորություններ

Աշխատանքային ժամերը՝
երկուշաբթի-ուրբաթ՝ 9:00-18:00
շաբաթ՝ 9:00-14:00