Բժշկությունում ոչ ինվազիվ ախտորոշման ասպարեզում ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ, սոնոգրաֆիա) ամենաինֆորմատիվ մեթոդներից է: Այն լայնորեն կիրառվում է ամենատարբեր հիվանդությունների ախտորոշման համար, ինչին նպաստում են հետազոտման արդյունքների ճշգրտությունը, մեթոդի մատչելիությունը, հակացուցումների բացակայությունը: Հետազոտության ժամանակ կիրառվող ուլտրաձայնային ալիքների չափաքանակն անվնաս է մարդու առողջությանը: Ուլտրաձայնային հետազոտությունը կիրառվում է հիվանդությունների ախտորոշման, ախտաբանական գործընթացի պարբերական հսկողության և բուժման արդյունքների գնահատման նպատակով: Ստացված ուլտրաձայնային տվյալները լրացնում են ախտորոշման այլ հետազոտությունների տվյալները՝ կոմպյուտերային տոմոգրաֆիա, ռենտգենաբանական, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա և այլն˴ ինչպես նաև համեմատվում են պացիենտի կլինիկական վիճակի հետ:
«ՍԱՆՈՒՍ ՎԻՏԱ» բժշկական կենտրոնը հագեցած է 3D/4D տեխնոլոգիայի TOSHIBA Aplio 500 ուլտրաձայնային համակարգով, որը վիզուալիզացիայի նորարարական տեխնոլոգիաների Aplipure, Aplipure+, Differential THI, Precision Imaging շնորհիվ ապահովում է անթերի պատկերի ստացում՝ անկախ այցելուի մարմնակազմական առանձնահատկություններից և օրգանների տեղակայման խորությունից: Պրեմիում դասին պատկանող ճապոնական TOSHIBA Aplio 500 ուլտրաձայնային ախտորոշիչ թվային համակարգը ուլտրաձայնային ախտորոշման նոր դարաշրջանի մեկնարկը կարելի է համարել: Արդեն հայտնի գունավոր և սպեկտրալ դոպլերոգրաֆիայի մեթոդներից բացի, համակարգն ունի նաև եզակի տեխնոլոգիա` Advanced Dynamic Flow, որով կարելի է բարձր տարածական և ժամանակային վերլուծությամբ ստանալ անոթային հունի պատկերը` ընդհուպ մինչև մազանոթային ցանցը: Aplio 500-ն ունի հատուկ ծրագրեր` ներքին օրգանների որակական և քանակական փոփոխությունների գնահատման համար: Դրանք են`
• Էլաստոգրաֆիան` հյուսվածքների էլաստիկության որակական և քանակական գնահատման համար:
• Micropure ծրագիրը` կրծքագեղձում, վահանաձև գեղձում, երիկամներում և այլ օրգաններում միկրոկալցինատների հայտնաբերման համար:
• Էխոկարդիոգրաֆիկ առանձնահատուկ ծրագրեր` հյուսվածքային դոպլերի ռեժիմում արդյունքների քանակական վերլուծությամբ:
Որովայնի օրգանների հետազոտությունը կատարվում է քաղցած վիճակում (ցանկալի է հետազոտությունից 8- 12 ժամ առաջ ոչինչ չուտել):
Եթե հետազոտությունը կատարվում է օրվա 2-րդ կեսին կամ պետք է հետազոտվեն ինսուլինակախյալ շաքարային դիաբետով հիվանդները` թույլատրվում է օգտագործել ոչ քաղցր թեյ` մի կտոր չորաբլիթով: Հետազոտությունից 2 -3 ժամ առաջ պետք է սննդակարգից բացառել այն մթերքները, որոնք առաջ են բերում փքվածություն (սև հաց, կաթ, թարմ մրգեր և բանջարեղեն, ոլոռ, թթու դրած կաղամբ): Մաքրող հոգնա խորհուրդ չի տրվում, եթե չկան երկարատև փորկապություններ:
Մարսողական համակարգի որևէ հիվանդություն ունեցողները հետազոտվում են համապատասխան դեղորայքային բուժումից հետո` աղիների պնևմատոզը մեղմելու համար:
Փոքր կոնքի օրգանների (արգանդ, ձվարաններ, շագանակագեղձ) հետազոտումը կատարվում է լցված միզապարկի պայմաններում: Դրա համար հարկավոր է հետազոտվելուց 1,5 -2 ժամ առաջ 1 լ չգազավորված հեղուկ խմել՝ ջուր, հյութ կամ թեյ:
Որովայնի անոթների դուպլեքս հետազոտումը իրականացվում է հատուկ եռօրյա նախապատրաստումից հետո, որի մասին գրավոր տեղեկությունը այցելուին տրվում է կլինիկայում:
Վահանաձև գեղձի և հարվահանագեղձերի, կրծքագեղձերի, թքագեղձերի, ավշային հանգույցների, փափուկ հյուսվածքների, վերին և ստորին վերջույթների անոթների, գլխուղեղի անոթների հետազոտման, էլաստոգրաֆիայի, Էխոկարդիոգրաֆիայի համար հատուկ պատրաստվածություն հարկավոր չէ:
Գրանցվելու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով՝ +(374) 10 32-01-01 կամ գրանցվեք կայքի միջոցով՝ առցանց հայտ ուղարկելով:
Հասցե՝ ք. Երևան, Կիևյան 16
Որովայնի և փոքր կոնքի խոռոչների օրգանների սոնոգր. | 10000 |
Որովայնի խոռոչի օրգանների սոնոգրաֆիա (ՈՒՁՀ) | 7000 |
Կանանց փոքր կոնքի խոռոչի օրգանների սոնոգրաֆիա | 5000 |
Ն/Հ (տրանսվագինալ) ՈՒՁՀ (սոնոգրաֆիա) | 10000 |
Կանանց փոքր կոնքի ՈՒՁՀ և ֆոլիկուլոմետրիա | 10000 |
Վահանաձև գեղձի և հարվահանագեղձերի սոնոգրաֆիա | 7000 |
Որովայնի, փոքր կոնքի խոռոչների օրգանների, վահանաձև գեղձի և հարվահանագեղձերի սոնոգրաֆիա | 13000 |
Որովայնի, կանանց փոքր կոնքի օրգանների, կրծքագեղձերի կոմպլեքս սոնոգրաֆիա | 15000 |
Կանանց փոքր կոնքի օրգանների, վահանաձև գեղձի (հարվահանգ.), կրծքագեղձերի կոմպլեքս սոնոգրաֆիա | 15000 |
Որովայնի, կանանց փոքր կոնքի օրգանների, վահանաձև գեղձի (հարվգ.), կրծքագեղձերի կոմպլեքս սոնոգրաֆիա | 20000 |
Թքագեղձերի սոնոգրաֆիա | 7000 |
Ավշային հանգույցների սոնոգրաֆիա (մեկ շրջ. հետազ.) | 7000 |
Բոլոր շրջանների ավշահանգույցների սոնոգրաֆիա | 12000 |
Պարանոցի օրգանների կոմպլեքս սոնոգրաֆիա (վահանաձև գեղձ, հարվահանագեղձեր, թքագեղձեր, ավշ.հանգույցներ) | 12000 |
Կրծքագեղձերի սոնոգրաֆիա | 8000 |
Փափուկ հյուսվածքների սոնոգրաֆիա | 5000 |
Տղամարդկանց միզասեռական համակարգի սոնոգրաֆիա (երիկամներ, միզապարկ, շագականագեղձ) | 6000 |
Կանանց միզասեռական համակարգի սոնոգրաֆիա (երիկամներ, միզապարկ, արգանդ, ձվարաններ) | 6000 |
Հոդերի սոնոգրաֆիա (մեկ շրջանի հետազոտություն) | 10000 |
Մեկից ավել յուրաք. Հաջորդ հատվածի դեպքում հավելավճար | 6000 |
Հոդերի կրկնակի սոնոգրաֆիա (մեկ ամսվա ընթացքում) | 6000 |
Մեկ հոդի տոնոգրաֆիա | 5000 |
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 9:00-18:00 շաբաթ՝ 9:00-14:00 |