SanusVita
Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com

ՍՐՏԱԲԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

«ՍԱՆՈՒՍ ՎԻՏԱ» բժշկական կենտրոնի սրտաբանի պրոֆեսիոնալիզմի և անհատական վերաբերմունքի շնորհիվ հնարավոր է ժամանակին հայտնաբերել սրտի հիվանդությունների ռիսկի գործոնները զարգացման վաղ փուլում և կանխարգելել հիվանդությունների առաջացումը: Իսկ եթե արդեն առկա են հիվանդության ախտանիշներ՝ կկատարվի ճշգրիտ ախտորոշում  ու կնշանակվի արդյունավետ և լիարժեք բուժում:

Կարդալ ավելին...

ԱԿՆԱԲԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Ակնաբանին այցելությունը չարժե հետաձգել, քանի որ աչքի խնդիրները կարող են զրկել Ձեզ տեսողությունից: Մեր կենտրոնում կատարված մասնագիտական ախտորոշումը թույլ կտա խուսափել աչքի բազմաթիվ լուրջ խնդիրներից և վտանգավոր բարդություններից, ժամանակին կանխարգելել հիվանդության զարգացումը: Եթե Ձեզ անհանգստացնում է Ձեր տեսողության վիճակը, կարող եք այցելել «ՍԱՆՈՒՍ ՎԻՏԱ» բժշկական կենտրոն, որտեղ կստանաք փորձառու ակնաբանի խորհրդատվություն և կկատարվեն անհրաժեշտ հետազոտությունները:

Կարդալ ավելին...

ԹԵՐԱՊԵՎՏԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Ձեզ անհանգստացնող ցանկացած անբացատրելի ախտանիշի առաջացման դեպքում՝ ցավ, թուլություն, աշխատունակության անկում, հաճախակի մրսածություններ և այլն, անհրաժեշտ է առաջին հերթին դիմել բժիշկ-թերապևտի կամ ընդհանուր պրակտիկայի բժշկի: Բժիշկ-թերապևտը կօգնի Ձեզ ճիշտ որոշել անհրաժեշտ հետազոտությունների ծավալը, կնշանակի արդյունավետ և լիարժեք բուժում, իսկ հարկ եղած դեպքում կուղղորդի համապատասխան նեղ մասնագետի մոտ:

Կարդալ ավելին...

ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

 

Ըստ ԱՀԿ-ի տվյալների˴ աշխարհի բժշկական հիմնարկներում իրականացվող հետազոտությունների կեսից ավելին կազմում են լաբորատոր հետազոտությունները: «ՍԱՆՈՒՍ ՎԻՏԱ» բժշկական կենտրոնում առկա են բոլոր պայմանանները որակյալ լաբորատոր հետազոտության և հնարավոր կարճ ժամկետում բարձր ճշգրտությամբ պատասախաններ ստանալու համար: Կենտրոնի լաբորատորիան հագեցած է համաշխարհային պրակտիկայում լավագույնը ճանաչված վերջին սերնդի ամբողջովին ավտոմատ սարքավորումներով (Roche Diagnostics, Sysmex, Diagnostica Stago):

Կարդալ ավելին...

ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

 

ՈՒլտրաձայնային հետազոտությունը դիագնոստիկայի ամենաինֆորմատիվ մեթոդներից է և բժշկության մեջ ակտիվ կիրառվում է տարբեր հիվանդությունների ախտորոշման ժամանակ: «ՍԱՆՈՒՍ ՎԻՏԱ» բժշկական կենտրոնում ՈւՁ հետազոտությունը կատարվում է 3D/4D տեխնոլոգիան ներառող գերժամանակակից TOSHIBA Aplio 500 համակարգի միջոցով: Վիզուալիզացիայի նոր տեխնոլոգիաների շնորհիվ այն ապահովում է անթերի պատկերի ստացում և հուսալի արդյունք: Համակարգը հագեցած է օրգանների որակական և քանակական վերլուծության, սրտի և անոթների (այդ թվում ներուղեղային) հետազոտության նորագույն ծրագրերով, որոնք բարձր որակ են ապահովում:

Կարդալ ավելին...

ԳԻՆԵԿՈԼՈԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Հաճախ կանայք գինեկոլոգին են դիմում միայն այն ժամանակ, երբ կանացի օրգաններում ի հայտ են գալիս ցավային և տհաճ զգացողություններ: Մինչդեռ ամենավտանգավոր հիվանդություններն շատ հաճախակի կարող են ընթանալ գրեթե առանց որևէ էական ախտանիշի: Հաճախակի, երբ արդեն ի հայտ են գալիս ախտանիշները, պարզվում է, որ հիվանդությունը արդեն հասցրել է տարածվել օրգանիզմում: Բարձր որակավորում ունեցող և փորձառու գինեկոլոգը կօգնի Ձեզ կանացի ամենատարբեր հիվանդությունների հայտնաբերման և արդյունավետ բուժման հարցում:

Կարդալ ավելին...

ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

«ՍԱՆՈՒՍ ՎԻՏԱ» բժշկական կենտրոնի ատամնաբուժական ծառայություններից օգտվող ցանկացած այցելու կարող է վստահ լինել, որ բոլոր ատամնաբուժական միջամտությունները կկատարվեն անցավ` ժամանակակից սարքավորումների և բուժման մեթոդների կիրառմամբ:  Ատամնաբուժական բաժնում մատուցվում են թերապևտիկ, օրթոպեդիկ, վիրաբուժական և ռենտգենաբանական ծառայություններ և յուրաքաչյուր այցելուին ցուցաբերվում է անհատական մոտեցում: Ատամնաբույժին այցելելուց հետո կունենաք առողջ, ամուր ատամներ:

Կարդալ ավելին...

ՆՅԱՐԴԱԲԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Նյարդաբանությունը բժշկության այն բաժինն է, որը զբաղվում է կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգերի հիվանդություններով: Նման հիվանդությունների առաջացումը ժամանակին հայտնաբերելու և դրանց հետագա զարգացումը կանխելու համար հարկավոր է ժամանակին դիմել համապատասխան մասնագետի: «ՍԱՆՈՒՍ ՎԻՏԱ» բժշկական կենտրոնում  դուք կստանաք փորձառու բժիշկ-նյարդաբանի խորհրդատվություն և անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց հետո˴ կստանաք ժամանակակից բժշկության վերջին ձեռքբերումներին համապատասխան արդյունավետ բուժում: 

Կարդալ ավելին...

ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի հիվանդություններ, ավելորդ քաշ. ահա հիվանդությունների ոչ ամբողջական ցանկը, որոնք ստիպում են դիմել բժիշկ-էնդոկրինոլոգի օգնությանը: Էնդոկրին համակարգի ախտահարումները ազդում են նաև մյուս (մարսողական, սիրտ-անոթային և այլն) օրգան-համակարգերի գործունեության վրա: «ՍԱՆՈՒՍ ՎԻՏԱ» բժշկական կենտրոնում դուք կստանաք փորձառու մասնագետի խորհրդատվություն, բուժում, ինչպես նաև կկատարվեն անհրաժեշտ լաբորատոր և ուլտրաձայնային հետազոտություններ` գերժամանակակից սարքավորումներով:

Կարդալ ավելին...

Վերջին նորություններ

Աշխատանքային ժամերը՝
երկուշաբթի-ուրբաթ՝ 9:00-18:00
շաբաթ՝ 9:00-14:00