SanusVita

Թերապևտի կաբինետ

Թերապիան պրակտիկ բժշկության լայնածավալ բաժին է, որը ներառում է մեծ թվով հիվանդություններ: Բժիշկ-թերապևտը զբաղվում է հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ՝ միաժամանակ պարզաբանելով դրանց առաջացման պատճառները: Որևէ բժշկական կենտրոն կատարած այց սկսվում է թերապևտի կաբինետից: Ձեզ անհանգստացնող ցանկացած անբացատրելի ախտանիշի առաջացման դեպքում՝ ցավ, թուլություն, աշխատունակության անկում, հաճախակի մրսածություններ և այլն, անհրաժեշտ է առաջին հերթին դիմել բժիշկ- թերապևտի կամ ընդհանուր պրակտիկայի բժշկի: 

Բժիշկ-թերապևտը կօգնի Ձեզ ճիշտ որոշել անհրաաժեշտ հետազոտությունների ծավալը, ընտրել բուժման Ձեզ համար օպտիմալ ծրագիր և միայն անհրաժեշտության դեպքում կուղղորդի համապատասխան նեղ մասնագետի մոտ: Բարձր որակավորում ունեցող  թերապևտը տիրապետում է  բժշկության տարբեր բնագավառների բազմազան գիտելիքների:


Կենտրոնում փորձառու թերապևտը կկատարի այցելուների խորհրդատվություն և զննում, կորոշի անհրաժեշտ հետազոտությունները, կնշանակի արդյունավետ և լիարժեք բուժում:

«ՍԱՆՈՒՍ ՎԻՏԱ» բժշկական կենտրոնի թերապևտիկ կաբինետում ախտորոշվում և բուժվում են˴

• Շնչառական համակարգի սուր և քրոնիկ հիվանդություններ (թոքաբորբ, բրոնխիտ, լարինգիտ, ֆարինգիտ, սինուսիտ և այլն):
• Զարկերակային հիպերտոնիա, հիպոտոնիա:
• Երիկամների հիվանդությունների առաջնային ախտորոշում:
• Արյան որոշ հիվանդությունների առաջնային ախտորոշում (անեմիաներ):
• Աղեստամոքսային համակարգի հիվանդություններ (գաստրիտ, կոլիտ, էնտերիտ, 12- մատնյա աղիքի բորբոքում, խոցային հիվանդություն և այլն):
• Սիստեմային և աուտոիմուն հիվանդությունների առաջնային ախտորոշում:
• Ոսկրա-հոդային համակարգի հիվանդությունների առաջնային ախտորոշում և բուժում:

Գրանցվելու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով՝ +(374) 10 32-01-01 կամ գրանցվեք կայքի միջոցով՝ առցանց հայտ ուղարկելով:

Հասցե՝  ք. Երևան, Կիևյան 16

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՑՈՒՑԱԿ
Խորհրդատվություն 7000
Կրկնակի այց 5000

Վերջին նորություններ

Աշխատանքային ժամերը՝
երկուշաբթի-ուրբաթ՝ 9:00-18:00
շաբաթ՝ 9:00-14:00