SanusVita

Ակնաբանական կաբինետ

Քիչ է ասել, որ տեսողությունը մարդու կարևոր զգայարաններից է: Տեսողության շնորհիվ  մարդը շրջակա միջավայրից ստանում է տեղեկության 80%-ը:
Ցավոք, մեր օրերում աչքի հիվանդությունները նկատելիորեն մեծ տարածում են գտել: Դրան նպաստում են բազմաթիվ գործոններ: Տեսողության վրա առավել  բացասական ազդեցություն է գործում համակարգիչների համատարած կիրառումը: Այդուհանդերձ,  մենք չենք կարող հետ մնալ կյանքի ժամանակակից ռիթմից, իսկ որպեսզի պահպանենք տեսողությունը` անհրաժեշտ է հոգ տանել աչքերի մասին: Խորհուրդ է տրվում  կանխարգելիչ նպատակներով ժամանակ առ ժամանակ այցելել ակնաբանին, անհրաժեշտության դեպքում հետազոտվել և բուժվել: «ՍԱՆՈՒՍ ՎԻՏԱ» բժշկական կենտրոնն առաջարկում է օգտվել որակյալ ակնաբուժական ծառայություններից, որտեղ ձեզ կընդունի փորձառու բժիշկ-ակնաբանը:
Մեր կենտրոնում կատարվում են ակնաբանի խորհրդատվություն, ակնահատակի հետազոտություն, աչքի տարբեր բորբոքային և վարակիչ հիվանդությունների (կոնյուկտիվիտ, կերատիտ, բլեֆարիտ, դեմոդեկոզ և այլն) բուժում: Ինչպես նաև կատարվում են աչքի բորբոքային հիվանդությունների լաբորատոր ախտորոշում` սովորական հերպեսի վարակի, ցիտոմեգալովարակի, դեմոդեքսի, միկոպլազմայի և սնկերի առկայության հետազոտություն:

Խորհուրդ է տրվում˴ աչքերում ցավի, քորի, այրոցի, արագ հոգնածության, արցունքոտության, կարմրության առկայության դեպքում անպայման այցելեք բժիշկ ակնաբանի:

Գրանցվելու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով՝ +(374) 10 32-01-01 կամ գրանցվեք կայքի միջոցով՝ առցանց հայտ ուղարկելով:

Հասցե՝  ք. Երևան, Կիևյան 16


ԱԿՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ
Խորհրդատվություն բուժման նշանակումով 10000
Ակնահատակի հետազոտություն 5000
Ակնահատակի ճնշման չափում 3000
Խորհրդատվություն + ակնահատակ 10000
Խորհրդատվություն + ճնշման չափում 8000
Խորհրդատվություն + ակնահատակ + ճնշման չափում 12000
Օտար մարմնի հեռացում 5000
Կրկնակի այց 5000
Սկիասկոպիա 3000

Վերջին նորություններ

Աշխատանքային ժամերը՝
երկուշաբթի-ուրբաթ՝ 9:00-18:00
շաբաթ՝ 9:00-14:00