SanusVita

Սրտաբանական կաբինետ

Այսօր սիրտ-անոթային հիվանդությունները մեծ տարածում են գտել ամբողջ աշխարհում` ոչ ճիշտ սննդակարգի, նստակյաց կյանքի, սթրեսների և այլ գործոնների պատճառով: Սա հիմք է տալիս մասնագետներին սիրտ-անոթային հիվանդությունները բնորոշել որպես քաղաքակրթության հիվանդություն: Ընդ որում վերջին տարիներին նկատվում է սիրտ-անոթային հիվանդությունների երիտասարդացում: Ահա թե ինչու շատ կարևոր է ժամանակին այդ խնդիրների հայտնաբերումն ու հիվանդությունների կանխարգելումը: Ինչպես սիրտ-անոթային հիվանդությունները, այնպես էլ առողջական այլ խնդիրներ, շատ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել:

«ՍԱՆՈՒՍ ՎԻՏԱ» բժշկական կենտրոնի սրտաբանի անհատական մոտեցման շնորհիվ հնարավոր է վաղ շրջանում ի հայտ բերել սրտի հիվանդությունների ռիսկի գործոնները և արդյունավետորեն կանխել հիվանդության զարգացումը: Իսկ եթե արդեն առկա են այս կամ այն սիրտ-անոթային հիվանդության ախտանշանները` կնշանակվի համապատասխան և լիարժեք ոչ դեղորայքային կամ դեղորայքային բուժում: Կենտրոնում ախտորոշվում և բուժվում են սիրտ-անոթային տարբեր հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, սրտային անբավարարություն, սրտի ռիթմի խանգարում, զարկերակային ճնշման խանգարումներ:

Կենտրոնում կատարվում են էլեկտրասրտագրություն, էխոկարդիոգրաֆիա, ինչպես նաև լաբորատոր ախտորոշում:
Սրտի ՈՒՁՀ-ն կատարվում է TOSHIBA Aplio 500 գերժամանակակից սարքով, որը հագեցած է էխոկարդիոգրաֆիայի նորագույն ծրագրերով: 


Գրանցվելու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով՝ +(374) 10 32-01-01 կամ գրանցվեք կայքի միջոցով՝ առցանց հայտ ուղարկելով:

Հասցե՝  ք. Երևան, Կիևյան 16

 

 

ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ
Խորհրդատվություն(բուժման նշանակումով)+ ԷՍԳ 10000
Խորհրդատվություն+ԷՍԳ+Սրտի ՈՒՁՀ 15000
Կրկնակի այց 5000
ԷՍԳ (Էլեկտրասրտագրություն) 3000
Սրտի ՈՒՁՀ (էխոկարդիոգրաֆիա) 10000

Վերջին նորություններ

Աշխատանքային ժամերը՝
երկուշաբթի-ուրբաթ՝ 9:00-18:00
շաբաթ՝ 9:00-14:00