SanusVita

Ուլտրաձայնային հետազոտության կաբինետ

Բժշկությունում ոչ ինվազիվ ախտորոշման ասպարեզում ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ, սոնոգրաֆիա) ամենաինֆորմատիվ մեթոդներից է: Այն լայնորեն կիրառվում է ամենատարբեր հիվանդությունների ախտորոշման համար, ինչին նպաստում են հետազոտման արդյունքների ճշգրտությունը, մեթոդի մատչելիությունը,  հակացուցումների բացակայությունը: Հետազոտության ժամանակ կիրառվող ուլտրաձայնային ալիքների չափաքանակն անվնաս է  մարդու առողջությանը: Ուլտրաձայնային հետազոտությունը կիրառվում է հիվանդությունների ախտորոշման, ախտաբանական գործընթացի պարբերական հսկողության և բուժման արդյունքների գնահատման նպատակով:  Ստացված ուլտրաձայնային տվյալները լրացնում են ախտորոշման այլ հետազոտությունների տվյալները՝ կոմպյուտերային տոմոգրաֆիա, ռենտգենաբանական, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա և այլն˴ ինչպես նաև համեմատվում են պացիենտի կլինիկական վիճակի հետ:

 «ՍԱՆՈՒՍ ՎԻՏԱ» բժշկական կենտրոնը հագեցած է 3D/4D տեխնոլոգիայի TOSHIBA Aplio 500 ուլտրաձայնային համակարգով, որը վիզուալիզացիայի նորարարական տեխնոլոգիաների Aplipure, Aplipure+, Differential THI, Precision Imaging շնորհիվ ապահովում է անթերի պատկերի ստացում՝  անկախ այցելուի մարմնակազմական առանձնահատկություններից և օրգանների տեղակայման խորությունից: Պրեմիում դասին պատկանող ճապոնական TOSHIBA Aplio 500 ուլտրաձայնային ախտորոշիչ թվային համակարգը ուլտրաձայնային ախտորոշման նոր դարաշրջանի մեկնարկը կարելի է համարել:  Արդեն հայտնի գունավոր և սպեկտրալ դոպլերոգրաֆիայի մեթոդներից բացի, համակարգն ունի նաև եզակի տեխնոլոգիա` Advanced Dynamic Flow, որով կարելի է բարձր տարածական և ժամանակային վերլուծությամբ ստանալ անոթային հունի պատկերը` ընդհուպ մինչև մազանոթային ցանցը: Aplio 500-ն ունի հատուկ ծրագրեր` ներքին օրգանների որակական և քանակական փոփոխությունների գնահատման համար: Դրանք են`

Էլաստոգրաֆիան` հյուսվածքների էլաստիկության որակական և քանակական գնահատման համար:

• Micropure ծրագիրը` կրծքագեղձում, վահանաձև գեղձում, երիկամներում և այլ օրգաններում միկրոկալցինատների հայտնաբերման համար:

• Էխոկարդիոգրաֆիկ առանձնահատուկ ծրագրեր` հյուսվածքային դոպլերի ռեժիմում արդյունքների քանակական վերլուծությամբ:

 

Նրանց համար, ովքեր պատրաստվում են հետազոտվել`

Որովայնի օրգանների հետազոտությունը կատարվում է քաղցած վիճակում (ցանկալի է հետազոտությունից 8- 12 ժամ առաջ ոչինչ չուտել):

Եթե հետազոտությունը կատարվում է օրվա 2-րդ կեսին կամ պետք է հետազոտվեն ինսուլինակախյալ շաքարային դիաբետով հիվանդները` թույլատրվում է օգտագործել ոչ քաղցր թեյ` մի կտոր չորաբլիթով: Հետազոտությունից 2 -3 ժամ առաջ պետք է սննդակարգից բացառել այն մթերքները, որոնք առաջ են բերում փքվածություն (սև հաց, կաթ, թարմ մրգեր և բանջարեղեն, ոլոռ, թթու դրած կաղամբ): Մաքրող հոգնա խորհուրդ չի տրվում, եթե չկան երկարատև փորկապություններ:

Մարսողական համակարգի որևէ հիվանդություն ունեցողները հետազոտվում են համապատասխան դեղորայքային բուժումից հետո` աղիների պնևմատոզը մեղմելու համար:

Փոքր կոնքի օրգանների (արգանդ, ձվարաններ, շագանակագեղձ) հետազոտումը կատարվում է լցված միզապարկի պայմաններում: Դրա համար հարկավոր է հետազոտվելուց 1,5 -2 ժամ առաջ 1 լ չգազավորված հեղուկ խմել՝ ջուր, հյութ կամ թեյ:

Որովայնի անոթների դուպլեքս հետազոտումը իրականացվում է հատուկ եռօրյա նախապատրաստումից հետո, որի մասին գրավոր տեղեկությունը այցելուին տրվում է կլինիկայում:

Վահանաձև գեղձի և հարվահանագեղձերի, կրծքագեղձերի, թքագեղձերի, ավշային հանգույցների, փափուկ հյուսվածքների, վերին և ստորին վերջույթների անոթների, գլխուղեղի անոթների հետազոտման, էլաստոգրաֆիայի, Էխոկարդիոգրաֆիայի համար հատուկ պատրաստվածություն հարկավոր չէ:

Գրանցվելու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով՝ +(374) 10 32-01-01 կամ գրանցվեք կայքի միջոցով՝ առցանց հայտ ուղարկելով:

Հասցե՝  ք. Երևան, Կիևյան 16

 

ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՑՈՒՑԱԿ (ՈՒՁՀ)
Որովայնի և փոքր կոնքի խոռոչների օրգանների սոնոգր. 10000
Որովայնի խոռոչի օրգանների սոնոգրաֆիա (ՈՒՁՀ) 7000
Կանանց փոքր կոնքի խոռոչի օրգանների սոնոգրաֆիա 5000
Կանանց փոքր կոնքի ՈՒՁՀ և ֆոլիկուլոմետրիա 10000
Վահանաձև գեղձի և հարվահանագեղձերի սոնոգրաֆիա 7000
Որովայնի, փոքր կոնքի խոռոչների օրգանների, վահանաձև գեղձի և հարվահանագեղձերի սոնոգրաֆիա 13000
Որովայնի, կանանց փոքր կոնքի օրգանների,կրծքագեղձերի կոմպլեքս սոնոգրաֆիա 15000
Կանանց փոքր կոնքի օրգանների,վահանաձև գեղձի (հարվահանգ.), կրծքագեղձերի կոմպլեքս սոնոգրաֆիա 15000
Որովայնի, կանանց փոքր կոնքի օրգանների, վահանաձև գեղձի (հարվգ.), կրծքագեղձերի կոմպլեքս սոնոգրաֆիա 20000
Թքագեղձերի սոնոգրաֆիա 7000
Ավշային հանգույցների սոնոգրաֆիա (մեկ շրջ. հետազ.) 7000
Բոլոր շրջանների ավշահանգույցների սոնոգրաֆիա 12000
Պարանոցի օրգանների կոմպլեքս սոնոգրաֆիա (վահանաձև գեղձ,հարվահանագեղձեր,թքագեղձեր, ավշ.հանգույցներ) 12000
Կրծքագեղձերի սոնոգրաֆիա 8000
Փափուկ հյուսվածքների սոնոգրաֆիա 5000
Տղամարդկանց միզասեռական համակարգի սոնոգրաֆիա (երիկամներ, միզապարկ, շագականագեղձ) 6000
Կանանցմիզասեռական համակարգի սոնոգրաֆիա (երիկամներ, միզապարկ, արգանդ, ձվարաններ) 6000
Կրծքագեղձերի ուլտրաձայնային Էլաստոգրաֆիա 10000
Վահանաձև գեղձի ուլտրաձայնային Էլաստոգրաֆիա 10000
Կրծքագեղձերի ՈՒՁՀ և Էլաստոգրաֆիա 15000
Վահանաձև գեղձի ՈՒՁՀ և Էլաստոգրաֆիա 15000
Հոդերի սոնոգրաֆիա (մեկ շրջանի հետազոտություն) 10000
Մեկից ավել յուրաք. Հաջորդ հատվածի դեպքում հավելավճար 6000
Հոդերի կրկնակի սոնոգրաֆիա (մեկ ամսվա ընթացքում) 6000

ՄԱԳԻՍՏՐԱԼ ԱՆՈԹՆԵՐԻ ԴՈՒՊԼԵՔՍ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Վերին վերջույթների զարկերակներ և երակներ 15000
Ստորին վերջույթների զարկերակներ և երակներ 15000
Որովայնի խոռոչի անոթներ 15000
Բազկագլխային անոթների էքստրակրանիալ հատվածներ և տրանսկրանիալ սկանավորում 15000
Մեկից ավել յուր. հաջորդ հատվ. հետ. դեպքում հավելավճար 7000

Վերջին նորություններ

Աշխատանքային ժամերը՝
երկուշաբթի-ուրբաթ՝ 9:00-18:00
շաբաթ՝ 9:00-14:00