SanusVita

Նյարդաբանական կաբինետ

Նյարդաբանությունը բժշկության այն ոլորտն է, որը զբաղվում է կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններով: Որքան մարդը տարիքով մեծ է` այնքան բարձր է նյարդաբանական հիվանդությունների առաջացման հավանականությունը: Ցավոք, կյանքի որակի և ռիթմի փոփոխման (նստակյաց կյանք, աշխատանքային լարված գրաֆիկ, ամենօրյա սթրեսներ և այլն) հետևանքով նյարդաբանական խնդիրները չեն շրջանցում նաև երիտասարդներին: Ուստի նյարդաբանական ախտանիշների ի հայտ գալուն պես կյանքի որակը պահպանելու, հիվանդության զարգացումը կանխելու և առողջությունը վերականգնելու համար անհրաժեշտ է ժամանակին դիմել նյարդաբանի օգնությանը:

«ՍԱՆՈՒՍ ՎԻՏԱ» բժշկական կենտրոնում բժիշկ-նյարդաբանը պատրաստ է որակյալ նյարդաբանական օգնություն ցուցաբերել: Նա կօգնի ոչ միայն ախտորոշել հիվանդության պատճառները, այլև կնշանակի համապատասխան բուժում` ելնելով Ձեր օրգանիզմի առանձնահատկություններից ու առկա առողջական խնդիրներից:

Նյարդաբանին հարկավոր է դիմել, եթե Ձեզ մոտ առկա են` հաճախակի գլխացավեր, միգրեն, քնի խանգարումներ (անքնություն, հաճախակի արթնացումներ և այլն), աղմուկ ականջներում, վերջույթների թմրածություն, ցավեր մեջքի շրջանում, հիշողության վատացում, հավասարակշռության խանգարում, գլխապտույտներ, ուշաթափություններ:
 

Կենտրոնում բուժվում են հետևյալ նյարդաբանական հիվանդությունները`

• Վեգետատիվ նյարդային համակարգի հիվանդություններ
• Շարժողական խանգարումներ
• ԿՆՀ դեգեներատիվ հիվանդություններ
• ԿՆՀ բորբոքային հիվանդություններ
• ԿՆՀ խրոնիկ անոթային հիվանդություններ
• Հենաշարժողական ապարատի հիվանդություններ
• Վեստիբուլյար ապարատի հիվանդություններ
• Քնի խանգարումներ

 

Գրանցվելու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով՝ +(374) 10 32-01-01 կամ գրանցվեք կայքի միջոցով՝ առցանց հայտ ուղարկելով:

Հասցե՝  ք. Երևան, Կիևյան 16

ՆՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՑՈՒՑԱԿ
Խորհդատվություն 7000
Կրկնակի այց 3000

Վերջին նորություններ

Աշխատանքային ժամերը՝
երկուշաբթի-ուրբաթ՝ 9:00-18:00
շաբաթ՝ 9:00-14:00