SanusVita

Գինեկոլոգիական կաբինետ

Գինեկոլոգիան բժշկության այն ոլորտն է, որը զբաղվում է կանանց վերարտադրողական համակարգի հիվանդությունների ուսումնասիրմամբ, ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ: Հաճախ կանայք գինեկոլոգին են դիմում  այն ժամանակ, երբ կանացի օրգաններում ի հայտ են գալիս ցավային և տհաճ զգացողություններ: Մինչդեռ կանացի ամենավտանգավոր հիվանդությունները հաճախակի կարող են ընթանալ առանց էական ախտանիշների: Այսօր առավել շատ հանդիպող թաքնված ինֆեկցիաներ, իչպիսիք են˴ քլամիդիոզը, միկոպլազմոզը, ուրեոպլազմոզը, հերպեսը, ցիտոմեգալովիրուսը, տոկսոպլազմոզը և այլն, առաջ են բերում բազմաթիվ բարդություններ, որոնցից մեկն էլ անպտղությունն է: Ուստի ցանկալի է դրանց կանխարգելման, կանացի առողջությունը պահպանելու և մայրանալու բերկրանքը վայելելու համար պարբերաբար հետազոտվել:

«ՍԱՆՈՒՍ ՎԻՏԱ»  բժշկական կենտրոնի փորձառու գինեկոլոգը կօգնի Ձեզ կանացի ամենատարբեր հիվանդությունների հայտնաբերման և արդյունավետ բուժման հարցում, կանցկացվի որակյալ ախտորոշում, գինեկոլոգիական զննում:   Անհրաժեշտության դեպքում կնշանակվեն հետազոտություններ˴ լաբորատոր կամ ուլտրաձայնային: Մեր հմուտ և փորձառու բժիշկներն ամեն օր պատրաստ են ընդունել տարբեր ախտանիշներով և կանացի վերարտադրողական համակարգի հիվանդություններով այցելուների` սկսած սեռահասունացման տարիքի իգական սեռի ներկայացուցիչներից: 


Առաջարկում ենք գինեկոլոգի հետևյալ ծառայությունները`

.   Խորհրդատվություն
.   Հորմոնային խանգարումների բուժում
.   Տարբեր էթիոլոգիաների կոլպիտների, ցերվիցիտների, էնդոմետրիոզի բուժում
.   Ներարգանդային սպիրալի տեղադրում և հեռացում
.   Մենստրուալ ցիկլի խանգարման բուժում
.   Անպտղության բուժում
.   Կանացի սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների համալիր բուժում
.   Արգանդի վզիկի ֆոնային հիվանդությունների դեղորայքային բուժում
.   Վիրուսների բուժում (CMV, Herp simplex, PMV)
.   Խորհրդատվություն և հակաբեղմնավորիչների անհատական ընտրություն



ՀԻՇԵՔ, ՈՐ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ, ՔԱՆ ԲՈՒԺԵԼ ԱՅՆ:

Գրանցվելու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով՝ +(374) 10 32-01-01 կամ գրանցվեք կայքի միջոցով՝ առցանց հայտ ուղարկելով:

Հասցե՝  ք. Երևան, Կիևյան 16

 


 

 ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ 
Խորհրդատվություն, զննում՝ բուժման նշանակումով 10000
Կրկնակի այց 5000
Ոչ սպեցիֆիկ բորբոքումների բուժում 10000
Ինֆեկցիաների կամ վիրուսների բուժում 25000
Տարբեր էթիոլոգիաների կոլպիտների, ցերվիցիտների բուժում 20000
Ներարգանդային սպիրալի տեղադրում 20000
Ներարգանդային սպիրալի հեռացում 10000
Ներարգանդային բարդացած սպիրալի հեռացում 20000
Անպտղության բուժում 80000
Մենստրուալ ցիկլի խանգարման բուժում 50000
Կանացի սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների կոմպլեքս բուժում 60000
Արգանդի վզիկի ֆոնային հիվանդությունների դեղորայքային բուժում 20000

Վերջին նորություններ

Աշխատանքային ժամերը՝
երկուշաբթի-ուրբաթ՝ 9:00-18:00
շաբաթ՝ 9:00-14:00