SanusVita

Էնդոկրինոլոգի կաբինետ

Ներքին արտազատման գեղձերի աշխատանքները փոխկապակցված են, և էնդոկրին մեկ օրգանի աշխատանքի խաթարման դեպքում տուժում են նաև մյուսները: Դրա հետևանքով կարող են ի հայտ գալ տարաբնույթ գանգատներ, որոնց ծագման աղբյուրը գտնելը բարդ է: 

Ներքին արտազատման գեղձերը անընդհատ արտադրում են սպեցիֆիկ քիմիական նյութեր` հորմոններ, որոնք ազդում են մեր օրգանիզմում տեղի ունեցող քիմիական գործընթացների վրա:

Դիմելով բժիշկ էնդոկրինոլոգին˴ կարելի է կանխարգելել էնդոկրին հիվանդությունների առաջացումն ու զարգացումը:

Էնդոկրինոլոգը զբաղվում է շաքարային դիաբետի, վահանաձև գեղձի և էնդոկրին այլ օրգանների հիվանդությունների բուժմամբ, ինչպես նաև անպտղության, աճի և սեռական հասունացման խանգարման պատճառների հայտնաբերմամբ ու բուժմամբ:

Երբեմն էնդոկրինոլոգի խորհրդատվություն է անհրաժեշտ նաև ներքին օրգանների` սրտի, աղիների, երիկամների խնդիրներ ունեցող մարդկանց:

 

Կենտրոնում բժիշկ-էնդոկրինոլոգը կատարում է հետևյալ հիվանդությունների բուժում`

• Զոբի դիֆուզ և հանգուցավոր ձևերի˴ վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումների առկայությամբ (հիպոթիրեոզ և թիրեոտոքսիկոզ) կամ առանց ֆունկցիայի խանգարման

• Աուտոիմուն թիրեոիդիտների տարբեր ձևեր 

• Հիպերպարաթիրեոզ, հիպոպարաթիրեոզ

• Մետաբոլիկ համախտանիշ, ալիմենտար ճարպակալում

• Շաքարային դիաբետ և դրա բարդություններ

• Հիպոթալամո- հիպոֆիզային համակարգի հիվանդություններ

• Վերարտադրողականության խնդիրներ

• Օսթեոպորոզ

• Ադրենոգենիտալային սինդրոմ

 

Էնդոկրինոլոգին հարկավոր է դիմել, եթե Ձեզ մոտ առկա են˴ 

1. Ընդհանուր թուլություն, նյարդային գրգռվածություն, խիստ արտահայտված ծարավի զգացում, տրամադրության անկում, քնի տարբեր խանգարումներ, սրտխփոց, ձեռքերի դող, գերքրտնարտադրություն, մաշկի չորություն, աշխատունակության անկում, հիշողության և ուշադրության վատթարացում, մտավոր կարողությունների թուլացում, հաճախակի գլխացավեր, աչքերի շուրջ և մարմնի տարբեր մասերում այտուցներ, տեսողության վատացում, անամնեզում կոտրվածքներ

2. Անհասկանալի հազ, շնչահեղձության զգացողություն

3. Հաճախակի մրսածություններ, արյան մեջ շաքարի պարունակության բարձրացում, վերջույթներում թուլություն և մկանային ցավեր, ջղակծկումներ, ավելորդ քաշ կամ քաշի նվազում: 

«ՍԱՆՈՒՍ ՎԻՏԱ» բժշկական կենտրոնի փորձառու բժիշկ-էնդոկրինոլոգը երաշխավորում է Ձեր հիվանդությունների ճիշտ ախտորոշումը և բուժումը:

Գրանցվելու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով՝ +(374) 10 32-01-01 կամ գրանցվեք կայքի միջոցով՝ առցանց հայտ ուղարկելով:

Հասցե՝  ք. Երևան, Կիևյան 16

 

 

ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՑՈՒՑԱԿ
Խորհրդատվություն 7000
Կրկնակի այց 3000

Վերջին նորություններ

Աշխատանքային ժամերը՝
երկուշաբթի-ուրբաթ՝ 9:00-18:00
շաբաթ՝ 9:00-14:00